Posted in Պարտադիր ատեստավորում

Տարիքային հոգեբանություն

ՊԱՐՏԱԴԻՐ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

Դասընթացի անվանումը՝ «ՏԱՐԻՔԱՅԻՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ»

Առարկայի դասավանդման ժամաքանակն ու կրեդիտը՝ 10 ժամ, 1 կրեդիտ

Սկիզբը՝ 19.09.2022

Ավարտը՝ 30.09.2022

Ժամը՝ 15:00

3-3 լսարան

Աշխատակարգը

Մասնակիցներ՝ 1-ին խումբ

Տարիքային հոգեբանություն. վերապատրաստող՝ Տաթև Ավետիսյան, 

էլ. փոստի հասցե t.avetisyan@mskh.am

Ծանոթացում

Փոքրիկ հարց ու պատասխան տարիքային հոգեբանության վերաբերյալ

Թեմա 1․ Սովորողի հոգեկան զարգացման առանձնահատկությունները տարիքային տարբեր շրջաններում / նյութ կրտսեր , միջին , ավագ դպրոցականների հոգեկանի զարգացման վերաբերյալ/։

Աշխատանքի ընթացքը՝

Տեսական փոքրիկ նոր նյութի ուսումնասիրությունից հետո խմբային աշխատանքի կազմակերպում, որի ընթացքում մասնակիցները դուրս են բերում տարիքային փուլերին բնորոշ առանձնահատկությունները,համեմատություններ, զուգահեռներ տանելու համար։

Ըստ տարիքային փուլերի մասնակիցները կկազմեն հոգեկան գործընթացների զարգացման աղյուսակներ:

Կրտսեր դպրոցական տարիք

  •  բարձրանում է ընկալման մակարդակը 
  • ընկալվող օբյեկտները վերլուծել, տարբերակել
  • դժվար է կենտրոնացնում ուշադրությունը
  • հիշողությունում պահպանվում են ամենահուզականը, զգացմունքայինը
  • երևակայության զարգացում
  • մտածողության փուլային փոփոխությունները
  • Առաջատար գործունեության սովորողի համար խաղը և ուսուցումն է միաժամանակ
  • Դպրոցականը մեխանիկորեն, անգիր կարող է սովորել նյութը մի քանի անգամ կրկնելով
  • Ճգնաժամային փուլ, որը հարուցում է ուսումնականպրոցեսի մեջ մտնելը

Այնուհետև, կրտսեր դպրոցական տարիքի ավարտին, սովորողն ունի ակնառու պատկերավոր մտածողության ձևը, որի ժամանակ ուսուցանվող նյութի պատկերներն ու ֆիզիկապես առկա լինելն էական չէ։

Միջին դպրոցական տարիք

  •  անձնական անկայունություն
  • չափահասության, մեծ լինելու զգացում
  • «Ես» կոնցեպցիան
  • ինտելեկտուալ զարգացուման երկկողմանի դրսևորում /քանակական և որակական/
  •  ձեռք է բերում մեծահասակների մտածողության տրամաբանական ձևը
  • զարգանում է տրամաբանական հիշողությունը
  • տրամաբանական հիշողության ակտիվ զարգացում
  • ընթերցանության, մենախոսության և գրավոր խոսքի ակտիվ զարգացում
  • Կարևորում է ընկերների կարծիքը լսում նրանց խոսքը
  • Դեռահասության տարիքում տրամաբանական հիշողությունը ակտիվորեն զարգանում է
  • Ֆիզիկական, հորմոնալ և հոքեբանական սֆերայի կտրուկ փոփոխություններ
  • Երեխան պատրաստ է համակարգված ուսուցմանը և խաղը այլևս չի դոմինանտում
  • /11-15/ համընկնում է դեռահասության տարիքի հետ

Այս փուլում դեռահասն ունենում է նաև տարիքային ճգնաժամ, որը երեք հիմնական երթագայություն է ունենում՝՝ բացասական , ճգնաժամի, հետճգնաժամային շրջան։

Ավագ դպրոցական տարիք

  • հասարակության անդամների կարծիքի կարևորում
  • ձգտում է ինքնուրույնության
  • կենտրոնանում է գործունեության առարկայի վրա,
  • մտածողության զարգացում
  • ունի հարուստ բառապաշար
  • ինքնատիրապետման զարգացում
  • Երիտասարդական երևակայությունը հատկապես վառ է դրսևորվում ապագայի մասին երազներում։
  • Պատանեկության սկզբում երեխան հասարակական նորմերին, ծնողներին ներկայացնում է բողոք, անհնազանդություն՝ մատնանշելով սեփական ինքնուրույնությունը
  • Սովորողն ընտրում է մասնագիտություն

Աշխատանքի ամփոփում-քննարկում

Թեմա 2. Ուսումնական հետաքրքրություններ

  • Սովորողի ուսումնական հետաքրքրությունների ձևավորման և զարգացման առանձնահատկությունները կրտսեր, միջին, ավագ դպրոցականների շրջանում
  • Հետաքրքրությունների խթանման, զարգացման ուղիներն ու առանձնահատկությունները
  1. Ուսումնառությունն առանց ուսուցման-քննարկում
  2. Քննարկման արդյուքնում դուրս բերել և մշակել սովորողների հետաքրքրությունները զարգացնելու ուղիներ- աշխատանք զույգով

Ուսումնական հետաքրքրությունների ձևավորման և զարգացման առանձնահատկությունները Կրտսեր դպրոցում

  • խաղ
  • ուշադրություն
  • հիշողություն

Ուսումնական հետաքրքրությունների ձևավորման և զարգացման առանձնահատկությունները Միջին դպրոցում

  • գիտելիքի կրկնություն
  • գիտելիքի ամրապնդում
  • անձի ինքնահաստատում

Ուսումնական հետաքրքրությունների ձևավորման և զարգացման առանձնահատկությունները Ավագ դպրոցում

  • ինքնուսուցման կարողություն
  • ինքնակրթություն
  • գիտելիքի կիրառելիություն

Թեմա 3․ Ուսումնառության ոճեր

  • Ուսումնական ոճերի տեսակներն ըստ սովորողի նախասիրության`

ակտիվ, ռեֆլեկտիվ, պրագմատիկ/գործնական/, տեսական

  • Ուսուցանելու ոճերի տեսակները`

տեսողական, լսողական, գրելու-կարդալու, բոլորը մեկում 

  • Դրանց արդյունավետ   կիրառումը ուսումնառության գործընթացում
  1. Ուսումնական և ուսուցանելու ոճերի տեսակների մեկնաբանում, համեմատում, նմանությունների, տարբերությունների քննարկում:
  2. Ընտրել որևէ առարկայից թեմա և դրա շուրջ կազմել, ապա կիրառել ուսուցման և ուսուցանելու ոճերի տեսակները: Ընտրել ավագ, միջին, կրտսեր տարիքային փուլերից որևէ մեկը: Ներկայացնել փոքրիկ զեկույց-դիտարկում արդյունքների մասին:

Ավագ դպրոցում առավել արդյունավետ է ուսուցման և ուսուցանելու ոճերի բոլոր տեսակների համակցումը, այն է՝

տեսողական, լսողական, գրելու-կարդալու, քննարկելու: 

Արդյունավետ ուսուցման 7 մոտեցումներ

  1. Մտաբերում
  2. Նյութի սփռում ժամանակի մեջ
  3. Խառը ուսուցում
  4. Մանրամասնում
  5. Օրինակներով ուսուցում
  6. Պատկերի և տեքստի ուսուցում
  7. Մետաիմացություն

Թեմա 4․ Արդյունավետ կառավարում և հաղորդակցում

Յուրաքանչյուր մասնակից փորձում է կարճ ներկայացնել ի՞նչ է հաղորդակցումը և կոնֆլիկտը։ Ապա տեսասահիկով կներկայացվի նոր տեսական նյութը։

Կարճ քննարկում երեք խմբով /կրտեեր, միջին , ավագ/՝ ‹‹դասաարանի արդյունավետ կառավարման վարքի ձևերը›› խորագրով:

Ապա կառաջադրվի որևէ կոնֆլիկտային դեպքի քննարկում, ապա խնդրի լուծում։

Հավելյալ ընթերցանության նյութ՝

Կոնֆլիկտ: Կոնֆլիկտաբանություն:

Կոնֆլիկտների դրական ու բացասական կողմերը

Դասարանում արդյունավետ հաղորդակցման ռազմավարություններ

Դպիր՝ Մակարենա Գոնսալեսը դասարանում առաջ եկած կոնֆլիկտների, պատժի մասին,թարգմանությունը՝ Ն. Բարսեղյան

Հեղինակ՝

Հոգեմարդու նախասահմանումով արևավոր ճանապարհորդ

Թողնել մեկնաբանություն