Posted in Պարտադիր ատեստավորում

Վերապատրաստում

Հանրակրթության բնագավառի օրենսդրություն
Վերապատրաստող Վարդան Կարապետյան

Ժամանակացույց օգոստոսի 22-26
Ժամաքանակը 10 ժամ, 1 կրեդիտ

Վայրը <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր
• Բաժինը՝ Առարկայի դասավանդման մեթոդիկա
Սկիզբը՝ 14։30
Վայրը՝ ավագ դպրոց, 2-3 կաբինետ
11-րդ խումբ՝ Աշխարհագրություն․վերապատրաստող՝ Էմանուել Ագջոյան, էլ. փոստի հասցե՝ e.agjoyan@mskh.am
Թեմա 1․ Ուսումնական առարկայի ուսուցման նպատակը և խնդիրները
2 ժամ
Բաղադրիչները՝

  1. Առարկայական բաղադրիչ — 30 ժամ, 12 կրեդիտ
  2. Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքները — 5 ժամ (այս ուղղությամբ աշխատանքը կարևորվում է վերապատրաստման ողջ ընթացքում), 3 կրեդիտ
    • Վերապատրաստող՝ Էմանուել Ագջոյան
    • Ժամաքանակը՝ 30 ժամ
    • Կրեդիտների քանակը՝ 2

Թեմա 1․ Ուսումնական առարկայի ուսուցման նպատակը և խնդիրները
• Աշխարհագրություն» ուսումնական առարկայի․ նկարագրությունը, առանձնահատկությունները, կազմակերպումը
• Ծանոթանալ, գրել նկատառումներ
• Ծրագրին
• Ուսումնական պլանին
• Աշխարհագրության ուսումնասիրության օբյեկտը աշխարհագրական միջավայրի բաղադրիչների, դրանց համադրությունների տեղաբաշխման ու փոխգործակցության օրենքներն ու օրինաչափություններն են։ Աշխարհագրության բարդ ճյուղային կառուցվածքը պայմանավորված է ուսումնասիրման օբյեկտների բազմազանությամբ և դրանց համակողմանի ուսումնասիրման անհրաժեշտությամբ։ Աշխարհագրական գիտությունների համակարգում առանձնացնում են բազմաթիվ ճյուղեր և ենթաճյուղեր, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ուսումնասիրման օբյեկտը և առարկան։ Աշխարհագրության ճյուղային կառուցվածքը պայմանավորված է Երկրի աշխարհագրական թաղանթի բարդ կառուցվածքի, նրանում ընթացող երևույթների և գործընթացների ուսումնասիրմամբ։ Աշխարհագրության երկու հիմնական ճյուղերն են. բնական (ֆիզիկաաշխարհագրական) և հասարակական (սոցիալ-տնտեսական) աշխարհագրական գիտությունները։ Այս երկու ճյուղերը միավորվում են քարտեզագրությամբ և ընդհանուր աշխարհագրությամբ։ Վերջինս ուսումնասիրում է այն օրենքներն ու օրինաչափությունները, որոնք ընդհանուր են թե՛ բնական և թե՛ հասարակական երևույթների տարածքային փոփոությունների համար։
Ուսումնասիրման առարկան
• Աշխարհագրությունը յուրահատուկ տեղ է զբաղեցնում գիտությունների ամբողջական համակարգում, քանի որ նրա հետազոտության օբյեկտները շատ բազմազան են. աշխարհագրական թաղանթը, նրա ոլորտները, դրանցում ընթացող երևույթներն ու գործընթացները, մայրցամաքները, օվկիանոսները, տարածաշրջանները, երկրները, հասարակական երևույթներն ու գործընթացները։ Հայտնի է, որ աշխարհագրական թաղանթի առանձին ոլորտների ուսումնասիրություններով զբաղվում են նաև այլ գիտություններ՝ կենսաբանություն(կենսոլորտ), երկրաբանություն(քարոլորտ), տնտեսագիտություն(մարդոլորտ), ֆիզիկա(մթնոլորտ,քարոլորտ) և այլն։ Սակայն միայն աշխարհագրության ուսումնասիրություններն են, որ ընդգրկում են աշխարհագրական թաղանթի բոլոր ոլորտները։ Աշխարհագրության ուսումնասիրության առարկաներն են Երկրի մակերևույթի բնական ու հասարակական բաղադրիչները և դրանց փոխազդեցության հետևանքով առաջացած տարածական համակարգերը` աշխարհահամակարգերը (գեոհամակարգեր)։ Աշխարհահամակարգերն ընդգրկում են տարբեր մեծության տարածքներ՝ առանձին բնակավայրերից մինչև ամբողջ պետություններ, լանդշաֆտի փոքր տեղամասից մինչև Երկրի աշխարհագրական թաղանթ։ Դրանք կարող են լինել բնական, հասարակական և բնահասարակական։ Անկախ տեսակից, բոլոր աշխարհամակարգերը գտնվում են փոխազդեցության մեջ, օրինակ՝ բնությունը և տնտեսությունը, կլիման և անտառը, օվկիանոսը և մայրցամաքը, օվկիանոսը և տնտեսությունը, և այլն։
Ուսումնասիրման նպատակը
• Աշխարհագրության ուսումնասիրության նպատակն է բացահայտել ու վերլուծել բնական և հասարակական երևույթների տարածական օրինաչափություններն ու տարբերությունները, տարբեր աշխարհահամակարգերի և դրանց առանձին բաղադրիչների միջև եղած փոխադարձ կապերը։ Աշխարհագրության ժամանակակից ընկալումը և նպատակը տարբերվում է նախկին աշխարհագրական ընկալումից նրանով, քանի որ նախկինում շեշտը դրվում էր նկարագրական բաղադրիչի վրա։ Հայտնի էր, որ նախկինում աշխարհագետները հիմնականում զբաղվում էին տարածքներ հայտնաբերելով, դրանց բնությունը, բնակչությունը և տնտեսությունը նկարագրելով։ Այլ կերպ ասած, աշխարհագրական գիտության ուսումնասիրության առարկան ընդարձակվում էր տարածական ընդարձակման շնորհիվ։ Այսինքն՝ գիտությունը զարգանում էր էքստենսիվ ուղիով։ Ներկայում էլ աշխարհագետները հայտնաբերում են նոր տարածքներ Անտարկտիդայում, Օվկիանիայում և քիչ հետազոտված վայրերում։ Սակայն նոր տարածք հայտնաբերելը այլևս աշխարհագրության հիմնական նպատակն ու խնդիրը չէ։ Այժմ առանջնությունը տրվում է խորքային ուսումնասիրություններին. վերլուծություն, բացահայտում, կանխատեսում և այլն։ Դրա շնորհիվ նկարագրական գիտությունից աշխարհագրությունը վերածվեց վերափոխիչ-կառուցողական գիտության և սկսեց զարգանալ ինտենսիվ ուղիով։
Աշխարհագրության խնդիրները
• Աշխարհագրության խնդիրն է տարածության և ժամանակի մեջ ուսումնասիրել՝
• բնությունը, նրա առանձին բաղադրիչները և դրանց փոխազդեցության ու կապերի հետևանքով ձևավորված բնական աշխարհահամակարգերը (բնական զոնա, բնական լանդշաֆտ, օվկիանոս, մթնոլորտ, անտառ և այլն)
• հասարակությունը, նրա առանձին բաղադրիչները և դրանց փոխազդեցության ու կապերի հետևանքով ձևավորված հասարակական աշխարհահամակարգերը (տնտեսական շրջան, տարաբնակեցման համակարգ, պետություններ, քաղաքներ և այլն)
• բնության, հասարակության և դրանց առանձին բաղադրիչների փոխազդեցության ու կապերի հետևանքով ձևավորված բնահասարակական աշխարհահամակարգերը (մարդածին լանդշաֆտ, ջրամբար, ջրանցք, հատուկ պահպանվող տարածքներ և այլն)։
• Այսիպիսով, բնական միջավայրի խելամիտ օգտագործման և վերափոխման ուղիների բացահայտումն էլ դարձել է աշխարհագրության գլխավոր խնդիրը։ Աշխարհագրական բոլոր գիտությունների միասնական նպատակից ելնելով, կարելի է աշխարհագրությունը բնութագրել որպես աշխարհայացքային և մարդակենտրոն գիտություն, որն ունի իր հանրակրթական, դաստիարակչական և ճանաչողական նշանակությունը։
•Կարծիք․ Կարդալով հանրակրթական պետական չափորոշչի մեջ Աշխարհագրություն առարկայի դերը, կարող եմ փաստել, որ նույն պետական չափորոշիչով սահմանված նպատակներն լիովին իրագործելի են ։
Թեմա 2․ Խմբային աշխատանքի իրականացումը ուսումնական առարկայի ուսուցման ընթացքում․ 3 ժամ
• Խմբային աշխատանքները ուսումնական գործունեության կազմակերպման մեջ, խմբային աշխատանքներ, համագործակցային նախագծեր, ընտանեկան նախագծեր։
• Կարդալ նշված հոդվածները, մեթոդական մշակումները։ Դրանցից մեկը գրախոսել։
• Նկարագրել դասարանում իրականացրած մեկ խմբային գործունեություն, նշել հաջողած կետերը, գրել, թե ինչը կփոխեիք կազմակերպման մեջ, կրկին այն պլանավորեիք
Աշխատանք․ Բազմիցս կատարել ենք խմբային աշխատանքներ, բազմազան մեթոդներ կիրառելով, տարբեր թեմանների շրջանակում։ Սովորողների հետաքրքրության շրջանակից է կախված, թե ինչպես կարող է ընթանալ և ինչ բովանդակությամբ պետք է իրականացնել աշխատանքը։
Խումբը կարող է ձևավորվել, աշակերտների ցանկությամբ կամ էլ ուսուցչի կողմից՝ միտումնավոր կերպով, որը հնարավորություն կտա հասնելու իր գլխավոր նպատակներին, քանի որ այս դեպքում խմբում հնարավոր է ապահովել արդյունավետ համագործակցության բոլոր պայմանները։
Այսպիսի աշխատաք իրականացվեց աշխարհագրական թաղանթի ոլորտները թեմայի շրջանակում երբ ուսումնասիրում ենք օրինակ քարոլորտ, ջրոլորտ, մթնոլորտ ,կենսոլորտ ոլորտները; Այս աշխատանքը հնարավորւթյուն տվեց սովորողների մոտ ձևավորել իրար օգնելու, գիտելիքը փոխանցելու կարողություններ։
• Իսկ ինչ վերաբերվում է խմբային աշխատանքներին, այն մեծապես ազդում է սովորողների անհատականության և արժեքային համակարգի ձևավորման վրա՝
• միասին մտածելը,
• գործնական հմտությունները
• նոր գաղափարներ հայտնելը
• հարմարվելու ունակությունը,
• ստեղծագործական համագործակցությունը,
• փաստարկներ բերելու/համոզելու ունակությունը,
• այլոց նկատմամբ հարգանքը, տարակարծության նկատմամբ
հանդուրժողականությունը,
• խմբի մաս լինելու փորձը, և այլն։
Թեմա 3․ Լաբորատոր և/կամ գործնական, նախագծային աշխատանքների կազմակերպումը ուսումնական առարկայի շրջանակում․ 5 ժամ
• Առաջադրանք 1․ Կարդալ նշված հոդվածները, մեթոդական մշակումները։ Դրանցից մեկը գրախոսել։ Մեդիագրադարանից առանձնացրեք Ձեր կարծիքով հաջողված և ամբողջական մի նախագիծ։ Հիմնավորեք ընտրությունը։
• Նախագծային ուսուցում՝ կյանքի դպրոց-Հասմիկ Ղազարյան
• Նախագծային ուսուցումը՝ որպես փորձարկված, կիրառելի, գործող մանկավարժություն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում-Մարգարիտ Սարգսյան
• Ուսուցման նախագծային մեթոդ — Նունե Մովսիսյան
• <<Բնագիտության դասերը բնական միջավայրում>>-Էմանուել Ագջոյան
• <<Բնագիտություն-հայրենագիտությունը՝ նոր հարթակում>>— Իվետա Ջանազյան
• <<Բնագիտությունը գործունեության մեջ>>— Անուշ Ասատրյան
• <<Աշխատանք էլեկտրոնային քարտեզների հետ>>-Գայանե Սարգսյան
• <<Հեռավար ուսուցման կազմակերպումը հանրակրթությունում>>— Յուրա Գանջալյան
Կարծիք․ Ծանոթանալով հեղինակային մանկավարժության հայեցակարգին, ինչպես նաև կարդալով Էմանուել Ագջոյանի «Բնագիտության դասերը բնական միջավայրում՚» հոդվածը, կարող եմ համաձայնել, որ ուսուցման կազմակերպման միջավայրը կարևոր է բնագիտության ուսուցման պրոցեսում: Այն ավելի արդյունավետ է դառնում ,երբ տեսականն ու գործնականը համատեղում ենք, հատկապես ուսումնական ճամփորդությունների ժամանակ: Հետազոտական մեթոդները(դաշտային, քարտեզագրական, նկարագրական) ուսումնասիրելիս արդյունավետ կլինի , երբ կազմակերպվի որևէ տեղանքի քարտեզագրում, կատակագծի կազմում կամ հետազոտական աշխատանք՝ գետի հոսքի, ծախսի, արագության, խորության չափումներ: Հեղինակը հոդվածում նշում է, որ հետաքրքիր է ուսումնասիրել ՀՀ-ի բնակլիմայական պայմանների փոփոխությունը ըստ բարձրության, լեռների ապարակազմությունը, քանի որ մեր փոքրիկ տարածքը լի է բազմազանությամբ: Շատ կարևոր է, երբ ուսճամփորդության ժամանակ ուսուցման գործընթացում նկատվում են միջառարկայական կապեր՝ պատմության, ֆիզիկայի, քիմիայի, մաթեմատիկայի և այլնի հետ:
Առաջադրանք 2․ Կազմել մեկ նախագիծ, այն իրականացնել սովորողների հետ, ընթացքը և արդյունքները վերլուծել։
Կատարված աշխատանք․
Աշխարհագրական թաղանթի ոլորտները
Խմբային նախագիծը կազմվեց և իրականացվեց 10-րդ դասարանի աշակերտների հետ: Խմբերը կազմվել էին չորս և հինգ հոգուց: Արդյունքում ունեցանք հինգ խումբ:

  1. Քարոլորտ
  2. Ջրոլորտ
  3. Մթնոլորտ
  4. Կենսոլորտ
  5. Մարդոլորտ
    Թեմայի շրջանակում յուր. խումբ ներկայացրեց իրենց հանձնարարված ոլորտը սահիկահանդեսի և իրենց ձայնագրման միջոցով: Եկան այն եզրահանգման, որ բոլոր ոլորտները սերտորեն կապված են միմիյանց հետ: Արդյունքները ներկայացվեց դասապրոցեսում
    Թեմա 4․ Միջառարկայական կապերի օգտագործումը և ինտեգրված դասերի կազմակերպումը 5 ժամ
    Առաջադրանք 1․ Կարդալ նշված հոդվածները, մեթոդական մշակումները։ Դրանցից մեկը գրախոսել։ Գրավոր քննարկեք-վերլուծեք հոդվածները.
    • Էկոտուրի ճամբարը՝ էկոնախագծի խրախուսանք-Մարթա Ասատրյան
    • <<Մեկ ճամփորդության պատմություն>>— Գայանե Սարգսյան
    • <<Աշխարհագրությունը բաց միջավայրում>>— Գայանե Սարգսյան
    • Ամառային ստեղծագործական բաց
    Առաջադրանք 2․ Կազմել ինտեգրված գործունեություններով մեկ նախագիծ, այն իրականացնել սովորողների հետ, ընթացքը և արդյունքները վերլուծել։
    Կատարված աշխատանքները․

• Համագործակցային նախագծեր
Դաշտային հետազոտման մեթոդ Ինտեգրված նախագիծ աշխարհագրություն-մաթեմ. ,ֆիզիկա դասընթացի շրջանակում

Սովորողներին տեսասահիկի միջոցով ծանոթացրեցինք թե ինչ է իրենից ներկայացնում դաշտային հետազոտման մեթոդը, ինչ կապ գոյություն ունի աշխարհագրություն, մաթեմատիկա, ֆիզիկա առարկաների միջև, այնուհետև ինտերակտիվ մեթոդով փորձեցինք պարզել սովորողների տեղեկացվածության մակարդակը թեմայի շրջանակում: Քննարկեցինք ինչպես է կատարվում հետազոտումը և որոշեցինք այն իրականացնել 10 –րդ դասարանի աշակերտների հետ, Հրազդանի կիրճում: Չափեցինք գետի խորությունը, լայնությունը, լայնական կտրվածքի մակերեսը, ջրի արագությունը և այլն, որոշվեց ջրի ջրաքիմիակիան կազմը նմուշ վերցնելով ինչպես նաև էներգիա ստանալը;Ամփոփելով արդյունքները և վերլուծությունները կներկայացվեն կատարված աշխատանքը;
.Կարդալով հոդվածը, ինչպես նշում է հեղինակը էկոտուրը ոչ միայն խնդիրների մասին խոսելու, այլև դրանց լուծումները առաջարկելու, գործնականում իրագործելու և հանրությանը ներկայացնելու ստուգատես է:Եվ արդյունքների վեջնական ամփոփումը հաղթող թիմերը իրականացնում են Էկոտուրի ճամբարների ժամանակ: Էկոճամբարն ուղղված է շրջակա միջավայրի խնամքին ու պահպանությանը: Ճամբարի ընթացքում կատարվում են էկոլոգիական նախագծերի մշակում, քննարկում, իրականացում: Ընթանում է շատ հագեցած ծրագրով՝ վարպետության դասեր, արշավներ, հայրենագիտական զբոսանքներ, սպորտային միջոցառումներ: Կրթական փոխանակումները, միջազգային շփումները ճամբարի կարևոր մասն են կազմում: Նմանատիպ էկոճամբարները ամբողջ աշխարհում լայն տարածում ունեն: Դրանք կազմակերպվում են այնպիսի վայրերում, որտեղ կան լուծման կարոտ որոշակի էկոլոգիական խնդիրներ, որտեղ կարելի է իրականացնել ճանաչողական, հայրենագիտական զբոսանքներ ու արշավներ:
Էկոտուրերը պետք է ունենան հիմնավորված ուսումնական նպատակ և վերջնարդյունք։ Էկոտուրերի և ճամբարների դերը մեծ է նաև աշակերտների հայրենագիտական, էկոլոգիական և գեղագիտական ճաշակի ու դաստիարակության սերմանման գործում:

Թեմա 5․ ՏՀՏ օգտագործումը ուսումնական առարկայի դասարանական և արտադասարանային պարապմունքների ժամանակ

Բնագիտությունը գործունեության մեջ, ցանկանում եմ առանձնացնել մեկ հատված և գրախոսել.
Մեր կատարած աշխատանքի գնահատականը սովորողների ձեռք բերած հմտությունների ու գիտելիքների մակարդակն է, նրանց ինքնուրույնության դրսևորումն ու զարգացումը։ Գոհացնող արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է բարձրացնել սովորողի հետաքրքրությունը տվյալ գործունեության նկատմամբ։ Այդ նպատակով բնագիտական գործունեության ընթացքում օգտագործում ենք նաև տեղեկատվական տեխնոլոգիաները՝ ռադիոնյութեր և տեսանյութեր։ Սովորողները նախ՝ ինքնուրույն ուսումնասիրում են նյութը, փորձում ներկայացնել՝ ինչ հասկացան, ի՞նչ հարցեր առաջացան, այնուհետև սկսում ենք ընդհանուր քննարկումը։ Վերջում՝ նյութը թարգմանում ենք։ Արդյունքում ունենում ենք բնագիտական հայալեզու ուսումնական նյութեր, որոնք հարստացնում են մեր էլեկտրոնային գրադարանը, համացանցը, դառնում են նրանց կրտսեր ընկերների և հատուկ կարիքով սովորողների համար ուսումնական նյութեր։
Համամիտ եմ նախագծի այս տողերի հետ, որովհետև յուրաքանչյուր դսավանդողի կատարած գնահատականի արդյունքը դա սովորողի ձեռք բերած հմտությունները և գիտելիքների մակարդնակն է , որոնք կարողանում են կիրառել գործնականում: Սովորողների գիտելիքները բարձր արդյունքի բերելու համար փորձը ցույց է տալիս , որ արդյունավետ է տեսանյութերով ուսուցումը, սովորողների համար ավելի արդյունավետ է ստեղծել ուսումնական տեսադասեր, քանի որ նրանց մոտ լավ է զարգացած լսողական հիշողությունը , որ նաև փաստում են հոգեբանները:
Թեմա 7․ Սովորողների ճանաչողական հմտություններ, գործնական կարողություններ ձևավորող և ստեղծագործական մտածողությունը զարգացնող առաջադրանքների կիրառումը
Բովադակություն
Ուսումնական նյութեր, ուսումնական նյութերին ներկայացվող պահանջներ
Մեդիագրադարան
Վերապատրաստվողների գործնական աշխատանք
Ծանոթանալ ստորև նշված  ուսումնական նյութերին, գրախոսել․ նշել դրական կողմերը և թերությունները։
Մեդիագրադարանից ընտրել ուսումնական նյութ, այն փորձարկել սովորողների հետ, գրել դիտարկումներ։
Կազմել ուսումնական նյութերին տրվող պահանջներ, քննարկել խմբի հետ։
Կազմել ուսումնական նյութ, փորձարկել դասարանում, գրել հաջողած կետերը և թերությունները
Հատկացվող ժամաքանակը 2ժամ
Ուսումնական նյութերին ներկայացվող պահանջները.
Ուսումնական նյութը պետք է ունենա տվյալ ուսումնական առարկային վերաբերող գիտելիքների և կարողությունների փոխանցման կամ բացահայտման նպատակ:
Ուսումնական նյութը պետք է մատչելի լինի տվյալ տարիքային խմբի սովորողների համար:
Ուսումնական նյութը կարդալով և ուսումնասիրելով՝ սովորողի համար պետք է պարզ լինի, թե ինչ գիտելիքներ և կարողություններ է նա ձեռք բերելու տվյալ ուսումնական նյութի շնորհիվ:
Ուսումնական նյութը պետք է ունենա փոխանցված, բացահայտված գիտելիքների և կարողությունների ստուգման և գնահատման գործիքներ:
Ուսումնական նյութերի տեսակները
Թեմայի ուրվագիծը
Սովորողին մատչելի ձևով բացատրվում է, թե ինչ գիտելիք և կարողություններ է նա ձեռք բերելու տվյալ թեման ուսումնասիրելուց հետո։Գործունեությունների ժամանակացույցը։Թեմայի յուրացման գնահատման կարգը։
2.Ուսումնական կայքեր
Գիտելիքի ձեռքբերման անսպառ աղբյուր է համացանցը:Այստեղ կան և՛ տեսադասեր և՛ լեզվական կառուցվածքների վարժություններ և գիտելիքների ու կարողությունների ուսուցողական հարցաշարեր:
3.Վեբ-ֆորումներ
Վեբ-ֆորումները լրացուցիչ կրթության, ինքնակրթության յուրօրինակ տեղեկատվական աղբյուրներ են ավագ դպրոցի բոլոր այն սովորողների համար, ովքեր արդեն հաստատապես որոշել են իրենց ապագա մասնագիտությունը: Սա ընտրած մասնագիտության մեջ արդեն հաջողություններ ձեռք բերած մասնագետների հետ առցանց շփումների, քննարկումների, հետաքրքրող հարցերի պատասխանները անմիջապես նրանցից իմանալու մեծ հնարավորություն է:
4.Դասագրքեր, առանձին տեքստեր, ընթերցարաններ
Յուրաքանչյուր թեմայի համար կարող են գործածվել մի քանի էլեկտրոնային դասագրքեր, կամ էլ առանձին դասագրքերից վերցված տեքստեր, որոնք լավ են բացատրում ուսումնասիրվող տվյալ թեման:
5.Պատճենահանված բաժանվող նյութեր
Դրանք մի որևէ թեմայի սեղմ բացատրություններն են, որոնք օգնում են սովորողներին ավելի լավ հասկանալ բացատրվող նյութը
6.Տեսողական դիդակտիկ նյութեր
Դիագրամներ
Գրաֆիկներ
Քարտեզներ
Լուսանկարներ
7.Դասախոսության ձայնագրություն, տեսաֆիլմեր և տեսադասեր
8.Ֆլեշմոբ
Ֆլեշմոբերի առաջադրանքները չեն նմանեցվում առարկայական քննությունների, օլիմպիադաների առաջադրանքներին, ընդհակառակը`դրանք պարզեցվում և հնարավորինս մոտեցվում են կյանքի պահանջներին, լինում են ուսանելի և կիրառելի կյանքում:
9.Ուսումնական խաղեր, խաղ-գործունեություններ
Յուրաքանչյուր ուսումնական նյութ կազմելիս փորձում եմ այն համապատասխանեցնել ուսումնական նյութի պահանջներին և հնարավորինս կիրառել վերջինիս տեսակները։Ես դասավանդում եմ աշխարհագրություն, չկա մեկ դաս որ առանց ուսումնակսն նյութի նախապես պատրաստման մտնեմ դասսրան։Փորձում եմ կիրառել ժամանակակից բոլոր հնարավոր զարգսցնող միջոցները ,որոնք ավելի հետաքրքիր ու արդյունավետ կդարձնեն դասապրոցեսը(Ուսումնական կայքեր,Դասագրքեր, առանձին տեքստեր, ընթերցարաններ,ձայնագրություն, տեսաֆիլմեր և տեսադասեր,ուսումնական խաղեր, խաղ-գործունեություններ)։
Իմ ստեղծած ուսումական նյութը

Թեմա 8
Սովորողների ուսումնական գործունեության միավորային և ձևավորող գնահատումը 
Բովադակություն
ինքնագնահատում
սովորողի անհատական պլան
սովորողի զարգացման բնութագիր
ստուգատեսներ, ցուցադրություններ, ցուցահանդեսներ, համերգներ
ֆլեշմոբներ
Վերապատրաստվողների գործնական աշխատանք
Ծանոթանալ կրթահամալիրում կիրառվող գնահատման գործիքներին, փորձել առանձնացնել միավորային և ձևավորող գնահատման գործիքները։
Ծանոթանալ կարգին, գրախոսել։
Ուսումնական աշխատանքի գնահատման կարգ
Հատկացվող ժամաքանակը 3ժամ
Գնահատման հիմնական գործառույթներ են` սովորողի ուսումնական գործունեության և առաջադիմության գնահատումը, ինքնակրթության և ինքնագնահատման, կրթական մի աստիճանից մյուսին անցման հնարավորության ապահովումը, կրթության շարունակականության խրախուսումը, սովորողին ներկայացվող պահանջների կատարման, ուսումնական նյութի յուրացման աստիճանի բացահայտումը, դպրոցի գործունեության արդյունավետության բացահայտումը, ուսուցիչ-սովորող համագործակցային հարաբերությունների զարգացումը, սովորողի հետ տարվող անհատական աշխատանքի բովանդակության և ծավալի ճշգրտումը, սովորողի անձնային որակների ձևավորման և բացահայտմանը նպաստելը, մանկավարժների վերապատրաստման և մասնագիտական աճի ապահովումը, չափորոշիչների, առարկայական ծրագրերի, դասագրքերի և ուսումնական այլ նյութերի, ուսուցման մեթոդների կատարելագործման հիմքերի ապահովումը, հանրակրթության բարեփոխման ուղղությունների հստակեցումը, դպրոցի հանդեպ ծնողների, համայնքի, հանրության վստահության ձևավորումն ու ամրապնդումը:

Թեմա 9․ Դասավանդման ժամանակակից մոտեցումները, մեթոդները և ռազմավարությունները ուսումնական առարկայի համատեքստում

5 ժամ

Ակումբային գործունեության կազմակերպման կարգ

 Սովորողի անհատական նախագիծ

<<Սովորող-սովորեցնող>> նախագիծ

Պատանի Հետազոտողների Ակումբ

Սովորող-սովորեցնող նախագծի նպատակն է  սովորողների մոտ զարգացնել հետազոտական և վերլուծական մտածողություն, ձևավորել թիմային աշխատանքի հմտություններ, մեծացնել ոգևորվածությունն ու հետաքրվածությունը բոլոր դասավանդվող առարկաների նկատմամբ:

Հիմնական խնդիրները`

  • Սովորել, սովորեցնել
  • Զարգացնել տրամաբանական և վերլուծական միտքը
  • Առավելագույն ներգրավել սովորողներին աշխատանքային պրոցեսում
  • Սովորել ինքնուրույն կազմել առաջադրանքներ և հարցեր

Տևողությունը` երկարաժամկետ

Արդյունքը` Սովորեցնողները տիրապետում են սովորեցնելու արվեստին, ինքնուրույն ձեռք են բերելու նոր գիտելիքներ, կարողություններ և հմտություններ:

Ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել ընկեր Էմանուելին՝ հետաքրքիր, հագեցված և նոր մոտեցումներով լի համատեղ աշխատանքի համար։ <<Առարկայի դասավանդման մեթոդիկա>> դասընթացի շրջանակներում ձեռք բերեցի բավականին հետաքրքիր նորարարական մտքեր, կարողություններ, հմտություններ ինչպես նաև ծանոթացա ուսումնական պրոցեսում կիրառվող նոր միջոցների և հնարների հետ, որոնք ևս մեծ սիրով կօգտագործեմ իմ պրակտիկայի ժամանակ։ Հուսով եմ մեր համագործակցությունը հետագայում շարունակական կլինի:

Հեղինակ՝

Հոգեմարդու նախասահմանումով արևավոր ճանապարհորդ

Թողնել մեկնաբանություն