Posted in Պարտադիր ատեստավորում

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

 

ԹԵՄԱՆ՝

Ուսումնական ճամփորդությունները՝ հայրենաճանաչություն

ԿԱՏԱՐՈՂ`Հասմիկ Գաբրիելյան
/Երևանի թիվ 184 Ավագ դպրոցի աշխարհագրության ուսուցիչ/

ՂԵԿԱՎԱՐ՝ Վարդան Կարապետյան

Երևան 2022

Բովանդակություն

Ներածություն. 3

Գլուխ 1. Գրական ակնարկ. 5

Գլուխ 2. Ուսումնական ճամփորդությունները՝ հեղինակային կրթական ծրագրի բաղկացուցիչ. 7

Գլուխ 3.1 Հիմնական մաս.. 10

Գլուխ 3.2 Համագործակցային ճամփորդություններ. 17

Եզրահանգումներ. 21

Ներածություն

Գիտելիքը գանձ է, բայց նրա բանալին պրակտիկան է:
Վովենգոգ

Ժամանակակից կրթական ցանցի կայացման ու զարգացման գործընթացում կարևորվում է ուսումնական ճամփորդությունների դերը: Այն մշակութային արժեքների փոխանակման կարևոր և հեռանկարային ուղղություն է, որը նպաստում է երկրի ներսում մարզերի ինտեգրմանը։ Ճամփորդությունը հիանալի առիթ է շփվելու, հարաբերվելու գյուղի մարդկանց, հասակակից պատանիների, ճամփորդող խմբերի ու առանձին մարդկանց հետ և պարզապես վայելեու հայ մարդու ջերմ, հոգատար վերաբերմունքը:

Նպատակը՝ ուսումնական ճամփորդությունների ընթացքում երկիրը ճանաչելու և այն նորովի բացահայտելու, ինրպես նաև միասին նոր միջավայրում քայլելու, միասին լինելու, գործելու, տեղանքը խնամելու, արգելքները, դժվարությունները հաղթահարելու, միմյանց օգնելու կարողությունների, հմտությունների ձեռքբերումը:

Ճանաչողական իմաստից բացի այն իր մեջ նեռարում է նաև էկոլոգիական բաղադրիչը, ներկայացնում է մարդ – բնություն փոխհարաբերությունը: Կատարված փոքրիկ հետազոտական աշխատանքների արդյունքների վերլուծությունը նպաստում է բիզնես գաղափարի ձևավորմանը, կանխատեսել բոլոր այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ մարդու գործունեության հետևանքով:

Ուսումնական ճամփորդությունները հիմնականում լուծում են հետևյալ խնդիրները՝

  • հայրենաճանաչություն՝ ճարտարապետական հուշարձանների ու կոթողների դիտում, ծանոթացում բոլոր զգայարանների միջոցով (հոգի – սիրտ – միտք եռամիասնության մշտական կիռարմամբ),
  • ազգայինի վերաբերյալ գիտելիքների յուրացում,
  • յուրաքանչյուր սովորողի Ես-ի ինքնաբացահայտում, անհատի որակական բացահայտում և հասարակայնորեն օգտակար լինելու նպատակադրության ձևավորում,
  • ընկերական փոխհարաբերությունների ձևավորում և ամրապնդում ,
  • քայլք, բարձունքների, զառիթափի, դժվարընթաց տեղանքի հաղթահարում,
  • հմտությունների, կարողությունների ձևավորում և զարգացում,
  • սովորողի ճաշակի, արժեհամակարգի ձևավորում, մշակույթի արժևորում և փոխանցում[1],

Գլուխ 1. Գրական ակնարկ

Ինչպես Աբովյանն է նկատել՝ բնությունն իր բազմապիսի առարկաներով ու երևույթներով, իր պես-պես գույներով ու ձայներով, դրանց միջև եղած պատճառահետևանքային զանազան կապերով, իր սքանչելի գեղեցկությամբ ու անկրկնելի ստեղծագործություններով, ամենամեծ ուսուցիչն է, մի ուսուցիչ, որ ամենից հեշտ ու դյուրին ձևով, կայուն ու խոր կերպով է սովորեցնում բնությունը ճանաչել։ Այդ հրաշալի դպրոցը, ուսուցողական իր մեծ հնարավորություններով հանդերձ, լավ օգտագործելու համար հաճախակի պետք է լինել բնության գրկում՝ նրանից, նրա մեջ ու նրա միջնորդությամբ սովորելու համար։ Ահա թե ինչու ուսուցման ընթացքում լայնորեն պետք է օգտագործել ճամփորդությունները, որպես շրջապատի բնության ու մարդկանց մասին ռեալ գիտելիքներ հաղորդելու միջոց։ Ճամփորդությունն ուսումնական գործունեության կազմակերպման ձև է, որը հնարավորություն է տալիս բնական պայմաններում անցկացնել դիտում և բնության օբյեկտների և գործընթացների հետազոտում։

Դպրոցում դասավանդվող յուրաքանչյուր առարկա սովորողի համար դառնում է ավելի գրավիչ, եթե այն սերտորեն կապվում է բնության, շրջապատող աշխարհի և հասարակական կյանքի հետ: Հանրակրթական դպրոցի գործող ծրագրերում և չափորոշիչներում հատուկ ուշադրությունն է դարձվում ուսումնական գործընթացի այնպիսի կառուցմանը, որը ապահովում է ոչ միայն գիտելիքների ձեռքբերումը, այլ նաև սովորողների մոտ առարկաների, երևույթների ընկալման, վերլուծման, ընդհանրացման գործընթացների ձևավորումը և, ամենակարևորը, գործնականում այդ գիտելիքների կիրառումը: Առավել արդյունավետ է միջառարկայական կապերի իրականացումը, հատկապես  այն դեպքերում, երբ այլ առարկաների ու դասընթացների գիտելիքները ոչ միայն ընդօրինակվում ու կիրառվում են որպես լուսաբանում, այլև գործածվում են որպես սովորողների մտածողության ակտիվացման միջոց, համեմատության ու ուսումնական նյութի ընդհանրացման, վերլուծության նպատակով, ինչպես նաև բարձրացնում է սովորողների մոտիվացիան: Ուսումնական գործընթացում սովորողների մղումները ձևավորվում են նրանց կարիքների և հետաքրքրությունների հիմքով` ուսուցիչը պետք է բոլոր ջանքերն ուղղի սովորողների ճանաչողական 3 հետաքրքրությունների զարգացմանը: Իր կարիքները բավարարելու`շփվելու, սովորելու և աշխատելու համար մարդը պետք է ընկալի աշխարհը, ուշադրություն դարձնի գործունեության որոշակի բաղադրիչների վրա, պատկերացնի, թե ինչ է պետք անել, հիշի, մտածի և արտահայտվի: Հետևաբար, առանց ճանաչողական կարողությունների, մարդու գործունեությունը անհնար է։ Ճամփորդությունը դարձել է ժամանակակից մարդու կյանքի անբաժանելի ու անհրաժեշտ ատրիբուտ;

Ո՞ր առանցքային կոմպետենցիան է ուղղված նպատակի ուսումնասիրությանը՝

•          Սովորել սովորելու կարողունակություն

•          ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակություն

•          ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն

•          թվային և մեդիակարողունակություն

•          մշակութային կարողունակություն

•          մաթեմատիկական և գիտատեխնիկական կարողունակություն

•          տնտեսական կարողունակություն

•          լեզվական գրագիտություն:[2]

Գլուխ 2. Ուսումնական ճամփորդությունները՝ հեղինակային կրթական ծրագրի բաղկացուցիչ

Ինչպես արդեն նշվել է ուսումնական ճանապարհորդությունները կրթական ծրագրի կարևորագույն բաղկացուցիչներն են: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում դրանք որոշված են ուսումնական պլանով, օրացույցով, առարկայական ծրագրով և ուսումնական նախագծերով։ Այն ինքնուրույն ուսումնական նախագիծ է, որոնց կազմակերպումը համապատասխանում է հետևյալ պահանջներին՝

  • սովորողները ծանոթանում են ճամփորդության նախագծին, նախօրոք տեղեկություններ են հավաքում, ուսումնասիրում, գրանցում այդ մասին իրենց հարցերը, նախնական վերաբերմունքը, կենտրոնանում բուն նյութի ուսումնասիրմանը։ Եթե եղել են այդ վայրում, խմբով վերանայում են իրենց փորձարարական աշխատանքները, հաշվետվություն-տպավորությունները, ծանոթանում են նույն վայրում կրթահամալիրի այլ դպրոցների նախագծային աշխատանքին
  • հայրենագիտական ճամփորդության բովանդակությունը ներառում է նախագծի գործընկերների ներգրավում, կապերի հաստատում տեղի դպրոցների, բնակիչների հետ, համայնքի խնդիրների ուսումնասիրություն
  • հայագիտական-ազգագրական-բանահավաքչական-պատմագիտական աշխատանք՝ ծանոթություն բնակավայրի պատմությանը, մշակույթին՝ բարբառին, զրույցներին, ծեսերին, սովորություններին, աշխատանքային-ծիսական երգ ու պարին և այլն
  • ընթերցողի աշխատանք. տեղի ծնունդ անվանի գրող-բանաստեղծի գործեր, տեղի ԶԼՄ-ի ուսումնասիրություն
  • աշխարհագիտական-բնագիտական աշխատանք. ճանապարհը՝ մեկնարկի կետից մինչև նպատակակետ(եր)ը, և տեղում՝ բնության հուշարձաններ, առու, գետ, լիճ, սարեր, գագաթներ, անտառներ-պուրակներ, արգելոցներ, հանքեր, բուսական, կենդանական աշխարհ և այլն
  • բնապահպանական խնդիրներ, պատմություն, կոնկրետ նախագիծ
  • մշակութային (համերգի, պլեների կազմակերպում, տարածքի ճարտարապետական, մշակութային արժեքների ուսումնասիրություն)
  • տնտեսագիտական աշխատանք. նախագծի նախահաշիվ՝  ծախսերի և մուտքերի ուղղություններ, այդ առումով այլ նախագծերի հետ համեմատում, նախագծի էժանացման աշխատանք, տրանսպորտային տեղափոխության կազմակերպում
  • տեխնոլոգիական աշխատանք. սննդի կազմակերպում, ճամբարային տարածքի բարելավում-ձևավորում
  • հեղինակային կրթական ծրագրի ներկայացում
  • ուսումնական այլ  աշխատանք

Համաշխարհային արդի փուլում խիստ բազմազան ու անչափ հասանելի են դարձել տեղեկատվության, գիտելիքի ստացման աղբյուրները, որի պատճառով հանրակրթության նկատմամբ հասարակական վերաբերմունքը կտրուկ փոխվել է: Այդ փոփոխությունների հիմնական շեշտը դրվում է ուսումնական ճամփորդությունների անընդհատ կատարելագործման վրա:

Աշխարհագրությունն է, որ սովորողին մղում է ճանաչելու սեփական հայրենիքը, հասկանալու և գնահատելու նրա տեղն ու դերը հարափոփոխ աշխարհում, ընկալելու այն փոխադարձ կապերի բնույթն ու առանձնահատկությունները, որոնք գոյություն ունեն մի կողմից՝ մարդու և շրջակա միջավայրի, մյուս կողմից` Հայաստանի և նրա հեռու ու մոտիկ հարևանների միջև, և դրանով իսկ նպաստում է նրա ինչպես ընդհանուր կուլտուրական մակարդակի բարձրացմանը, այնպես էլ էկոլոգիական ու քաղաքական կուլտուրայի ձևավորմանը:

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը հարցազրույցներից մեկում նշել է, որ նա եթե հինգ րոպեով կրթության նախարար լիներ «Հանրակրթական դպրոցների վրա պատվեր կուղարկեի, որ միջին եւ բարձր դասարաններում արշավներ կազմակերպեին, ինչը կարեւոր է հայրենաճանաչության առումով: Մենք տնտեսական պատճառներով չենք արտագաղթում: Վերջերս միջազգային կառույցներից մեկը մի հետազոտություն էր արել, ըստ որի, հարեւան Ադրբեջանն ու Վրաստանը տասնչորս տոկոս արտագաղթելու ցանկություն ունեն, իսկ ՀՀ-ն քառասուն տոկոս, դա նշանակում է, որ մենք նվազ աշխարհաճանաչ երկիրն ենք»:[3]

Ուստի ուսումնական ճամփորդությունների խթանումը հայրենաչանաչության գործում պետք է անընդհատ կատարելագործվի և ունենա շարունակական բնույթ: Եվ իզուր չէ ասված մեծն Րաֆֆու խոսքերը. <<Ով չի ճանաչում իր հայրենիքը, նա չի կարող ճշմարտապես սիրել այն>>:

Գլուխ 3.1 Հիմնական մաս

Արդի ժամանակաշրջանում, տեղեկատվական տեխնոլոգիաների բազմազանության մեջ, սովորողի ուսումնառության գործընթացում հետաքրքրասիրությունը խթանելու, ներգրավվելու, ուսման արդյունավետությունը ապահովելու համար ուսուցիչների առջև կան մի շարք խնդիրներ, որոնց լուծմանը կարող են նպաստել ուսումնական պարապմունքների ընթացքում դասավանդման մեթոդների, ուսուցման միջոցների նպատակային կիրառումը: Այս հետազոտական աշխատանքի մեջ, որպես խնդիր, դիտարկվելու է աշխարհագրության դասաժամերին սովորողների հետաքրքրասիրության բարձրացումը` որպես ուսուցման ակտիվ միջոց ընտրելով ուսումնական ճամփորդությունները աշխարհագրական փորձեր, չափագրումներ կատարելու նպատակով: Մինչ հետազոտությունը սկսելը՝ առաջադրվել են մի շարք խնդիրներ`

  • սովորողների մոտ բարձրացնել հետաքրքասիրությունը
  • նպաստել սովորողների ճանաչողական գործունեության զարգացմանը
  • զարգացնել վերլուծական մտածողությունը
  • սովորողը կարողանա գտնել պատճառահետևանքային կապեր
  • կարողանա առաջադրել նոր գաղափարներ։

Ուսումնասիրելով այլ դպրոցների փորձը, մասնավորապես Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող  ուսումնական ճամփորդության փորձը, ինչպես նաև հիմնվելով մեր դպրոցում /Երևանի թիվ 184 Ավագ դպրոց/ նախկինում կատարված արշավների վրա, իմ գործընկերների հետ եկանք այն եզրահանգման, որ հայրենագիտական նոր բացահայտումները սովորողների մոտ պետք է դառնան շարունակական: Որոշեցինք նմանատիպ ուսումնական ճամփորդություն իրականացնել նաև մեր դպրոցում, մեր դպրոցի աշակերտների հետ միասին։

Ուսումնական ճամփորդությունը կազմակերպեցինք 10-րդ դասարանի աշակերտների հետ միասին: Ճամփորդության գլխավոր նպատակն էր ծանոթանալ Արագածոտնի մարզի պատմամշակույթային — հոգևոր արժեքներին, հուշարձաններին, մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկություններին, բնապահպանական խնդիրներին: Նախապես կատարվել է տեղազննում տվյալ վայրում:

Առաջարկվեց մինչև ուսումնական ճամփորդությունը նախօրոք կազմել դասի պլան, որի նպատակն է ուսումնական ճամփորդության ինտեգրումը ուսպլանում նախատեսված դասընթացին: Աշակերտների ոգևորությունը մեծ էր, երբ ներկայացվեց սպասվող ճամփորդության վայրի մասին լուսանկարները (Արայի լեռը, Ամբերդը, Սաղմոսավանքը, Բյուրականի աստղադիտարանը)՝ տեսաֆիլմերը: Այնուհետև աշակերտները համացանցից կամ այլ աղբյուրներից տեղեկատվական նյութեր պատրաստեցին: Սովորողներին տեղեկացվեց ճամփորդության վայրում համապատասխան վարքագծի պահպանման մասին: Առաջարկվեց կազմել ճամփորդության ընթացքում օրվա ռեժիմը, որ սովորողները պետք է ստորագրեին: Խորհուրդ տրվեց աշակերտներին տվյալ վայր գնալու համար համապատասխան կոշիկ և հագուստ հագնել, հաշվի առնելով այդ վայրի կլիմայական և օրվա եղանակային պայմանները: Անհրաժեշտ էր վերցնել անհրաժեշտ իրեր՝ գրիչներ, նոթատետրեր, ֆոտո և տեսախցիկներ, որոնք շատ չծանրաբեռնեին ուսապարկը: Այնուհետև թույլտվության հայտ էր ներկայացվելու տնօրենին՝ նախապես ունենալով նաև ծնողների համաձայնությունը: Նախապես աշակերտները խմբերի էին բաժանվել և յուրաքանչյուր խումբ պետք է ներկայացներ իր աշխատանքը:

Նախագծի ընթացք՝

Նախագծի ընթացքը կազամերպվել է մի քանի փուլերով՝ յուրաքանչյուր փուլի համար սահմանելով  կոնկերտ ժամկետ և ակնկալվող արդյունք:

Փուլ 1. Այցելություն Մուղնիի Սբ. Գևորգ եկեղեցի: Առավոտյան ժամը 09:00-ին դպրոցի բակից ճանապարհ ընկանք: Ողջ ճանապարհին ապահոված էր մեր բարձր տրամադրությունը՝ ջերմ ընկերական միջավայրի և լավ երաժշտության միջոցով:  Մինչև հասնելը վայելում էինք ծաղկած դաշտերը, գեղեցիկ բուսականությունը, ամբողջ ճանապարհին մեր հարավային կողմից ուղեկցում էր Արագած լեռան համայնապատկերը:

Փուլ 2. Այցելություն Սաղմոսավանք: Ընդհանուր առմամբ ծանոթանալով տեղանքին՝ այս փուլում շարունակեցինք ճանապարհը դեպի Սաղմոսավանք, որը գտնվում է Քասաղ գետի  կիրճի եզրին: Աշակերտները ուշադրություն դարձրեցին տեղանքին բնորոշ էկոլոգիական խնդիրներին, որոնց լուծման համար անհրաժեշտ է դրանց վրա տեղի բնակիչների ու հասարակության ուշադրության սևեռումը ու կենտրոնացումը:

Փուլ 3. Այցելություն տառերի պուրակ: Այցելեցինք Երևան — Ապարան մայրուղու ձախ կողմում կառուցված հայակական տառերի պուրակը և խաչը: Աշակերտները մեծ ոգևորությամբ նկարվեցին իրենց անվան առաջին տառի մոտ:

Փուլ 4. Այցելություն Ամբերդ ամրոց: Շարունակվեց ճանապարհը Ամբերդի բարձրունք, որտեղ բնության հմայքը այլ էր: Եվ հենց ամրոցի բարձրունքներից աշակերտները վերից զմայլանքով ու ոգևորությամբ նայում էին մեր չքնաղ երկրի անծայրածիր հորիզոններին և ակամայից ասմունքեցին <<Ես իմ անուշ Հայաստանի…>>-ն: Այստեղ լեռների ու տղաների ոգին ձուլելով պարեցին բերդ պարը և ուրախ տրամադրությամբ իջանք բերդից՝ ավարտին հասցնելով ևս մեկ ճամփորդություն:

Փուլ 5. Այցելություն Բյուրականի աստղադիտարան: Այստեղ եղանակը անձրևաբեր էր և մեզ հյուրընկալեցին գյուղապետի տանը: Այնուհետև այցելեցինք միջազգային նշանակության հայ օրինակելի կերպար Վ. Համբարձումյանի տուն – թանգարանը, որտեղ ներկայացված է աստղաֆիզիկոսի կենսագրությունը, ընտանիքի պատմությունը, մասնագիտական ուղին և Հայաստանի գիտության զարգացման ոլորտում նրա ունեցած բացառիկ նշանակության մասին փաստավավերագրական հարուստ նյութեր, բազմաթիվ դիպլոմներ, գիտական աշխատանքներ, ձեռագրեր, պատվոգրեր ու պարգևներ: Իսկ երեկոյան արդեն աստղադիտարանում էինք: Սովորողները աստղադիտակով փոքր-ինչ ուսումնասիրեցին տիեզերքի կառուցվածքը, մոլորակները, աստղերը:

Գլուխ 3.2 Համագործակցային ճամփորդություններ

Վերապատրաստման ընթացքում նաև համագործակցային ճամփորդություն իրականացրեցինք <<Մխիթար Սեբասատցի>> կրթահամալիրի հետ դեպի քառագագաթ Արագած լեռը: Իմ կյանքի հրաշք դրվագներից մեկը Արագածի բարձունքը հաղթահարելն էր: Քայլարշավը սկսվեց Քարի լճից: Տեսարանն այստեղ աննկարագրելի գեղեցիկ է, կարծես երկքնի արտացոլումը լինի երկրի վրա: Ընկերների հետ միասին դժվարությամբ նվաճեցինք լեռան հարավային գագաթը: Դժվարություններն առոչինչ էին, երբ վայելեցինք 3900 մետրից մեր առջև բացվող հրաշք տեսարանը:

ՈՒսումնական ճամփորդությունների համար կարևոր է էկոզբոսաշրջությունը, որը իր մեջ ներառում է էկոլոգիական մշակույթի և էկոլոգիական աշխարհայացքի ձևավավորման կարևոր նախադրյալներ,  հանդիսանալով ինտեգրված դասընթաց: Նպաստում է ազգային ինքնագիտակցությանն ու հայրենասիրությանը, հայրենիքի ճանաչմանը, բարձրացնում է ուսուցման արդյունավետությունը, սերմանում է համագործակցության ձգտում, շփման հմտությունների ձևավորում:

Հետազոտական աշխատանքի երկրորդ համագործակցային նախագիծը իրականացրեցինք կրթահամալիրի պատմության ուսուցիչ Վ. Կարպետյանի նախաձեռնությամբ: Նախօրոք ուսումնասիրած նյութի հիման վրա, որոշեցինք աշակերտներին ծանոթացնել վայրի աշխարհագրությանը, պատմության և մշակույթի հետ:  

Երթուղին․

Ճամփորդության օր՝ հոկտեմբերի 22
Վայր՝ Արագածոտնի մարզ, գյուղ Եղիպատրուշ /հեռավորությունը Երևանից՝ 50 կմ/
Մեկնում՝ ժամը՝ 09։00, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
Վերադարձ՝ նույն օրը, ժամը՝ մինչև 19:00
Պատասխանատուներ՝ Վարդան Կարապետյան /կրթահամալիր/, Հասմիկ Գաբրիելյան, Լենա Անանյան /թիվ 184 դպրոց/
Պարուսուցումը՝ Մերի Խաչիկյանի և «Ակներ» համույթի
Մասնակիցներ՝ կրթահամալիրի Ավագ դպրոցի սովորողներ, շրջանավարտներ, թիվ 184 Ավագ դպրոցի սովորողներ, դասավանդողներ
Կապավոր՝ Գնել Գրիգորյան /Եղիպատրուշի դպրոցի տնօրեն/

Երթուղին՝Մեկնում՝  Երևան-Կարբի-Օհանավան-Արտաշավան-Սաղմոսավան-Քուչակ-Եղիպատրուշ
Վերադարձ՝Եղիպատրուշ-Քուչակ-Սաղմոսավան /Սաղմոսավանք/-Օհանավան /Օհանավանք/-Տառերի Պուրակ-Կարբի-Երևան

Նպատակը՝

  • «Ուսումնական ճամփորդությունները՝ հայրենաճանաչություն» հետազոտական թեմայի շուրջ ուսումնասիրությունների իրականացում՝ աշխարհագրական, էկոլոգիական, հայրենագիտական, պատմական, մշակութային, ազգագրական, այլ․․․
  • երկու կրթական հաստատությունների սովորողների ճամփորդական հմտությունների զարգացում
  • գործընկերային հարաբերությունների զարգացում
  • «Բարբառներ» ակումբը՝ Եղիպատրուշ և Քուչակ գյուղերում
  • կրթական կապերի ստեղծում, ամրապնդում

Հիմնական ուղղություններ՝

Ուսումնական նյութեր՝

Անհրաժեշտ պարագաներ՝

  • սնունդ՝ մասնակիցն իր ուսապարկում ունենում է բրդուճներ և ջուր մեկ օրվա համար
  • արևային գլխարկ, նաև տաք հագուստ
  • գալիս է հարմար հագնված
  • նկարահանող թվային միջոցներ
  • 3000-ական դրամ /տրանսպորտի համար/

Նախահաշիվ՝Տրանսպորտ՝ Մերսեդես-Սպրինտեր-79 GH 799, վարորդ՝ Գագիկ Հակոբյան, հեռ. 094 75 36 02
Վարորդին վճարվող գումար՝ 35 000 դրամ

Արդյունքներ-ամփոփում՝
Ճամփորդության ընթացքն ամփոփվում է ճամփորդության մասին պատումներով, ֆոտոշարերով, տեսանյութերով, որտեղ արտացոլված կլինեն հավաքագրված տեղեկությունները, դրանք կհրապարակվեն ուսումնական բլոգներում, ենթակայքում, կայքում, նաև սովորողների ֆեյսբուքյան էջերում․

Մասնակիցներ՝

Կրթահամալիր1․ Վարդան Կարապետյան՝ խմբի ղեկավար
2․ Խաչիկյան Մերի՝ 12-րդ դաս․ /«Ակներ» համույթ/
3․ Ալավերդյան Գոհար՝ շրջանավարտ /«Ակներ» համույթ/
4․ Աբրահամյան Լիլիթ՝ շրջանավարտ /«Ակներ» համույթ/

Թիվ 184 դպրոց5․ Լենա Անանյան՝ խմբի պատասխանատու /աշխարհագրության ուսուցչուհի/
6․ Հասմիկ Գաբրիելյան՝ խմբի պատասխանատու /աշխարհագրության ուսուցչուհի/
7․ Մարինե Բադալյան՝ Հայոց լեզվի, գրականության ուսուցչուհի
8․ Զաքարյան Էրիկա՝ 11-րդ դաս․
9․ Քարտաշյան Սարգիս՝ 11-րդ դաս․
10․ Շաքարյան Էլեն՝ 11-րդ դաս․
11․ Խաչատրյան Թամարա՝ 11-րդ դաս․
12․ Հայրապետյան Հայկ՝ 11-րդ դաս․
13․ Միրզոյան Դոնարա՝ 11-րդ դաս․
14․ Հարոյան Աննա՝ 11-րդ դաս․
15․ Այվազյան Լուսինե՝ 11-րդ դաս․
16․ Այվազյան Քրիստինե՝ 11-րդ դաս․
17․ Հակոբյան Սերինե՝ 11-րդ դաս․
18․ Հովհաննիսյան Էլեն՝ 11-րդ դաս․։

Ընկեր Վարդանի նախաձեռնությամբ ունեցանք ուսումնական բովանդակալից ու հագեցած օր, վայելեցինք գյուղերի հրաշք բնությունը, շփվեցինք բնակիչների հետ, լսեցինք բարբառային համով-հոտով զրույցներ:

«Շնորհակալություն, ամեն ինչ շատ լավ էր։ Արշավը շատ ուսուցողական էր, հասարակ, ջերմ ու բարի մթնոլորտում։ Ինձ համար շատ հետաքրքիր էր մեր այցելած Արագածոտնի մարզի գյուղերը, շատ գեղեցիկ վանքեր և պատմամշակութային վայրեր, հուշարձաններ կան, որոնց մասին շատերը չգիտեն։ Ամեն բան շատ կազմակերպված և հետաքրքրաշատ էր»,- այսպիսին էր մեր աշակերտուհիներից մեկի՝ Էրիկայի օրվա տպավորությունը։

Եզրահանգումներ

Նախագծման փուլից մինչև արդյունքների ամփոփումը ուսումնական է, քանի որ իրականացնող խմբին հնարավորություն տրվեց տեղանքի քարտեզների ուսումնասիրման ժամանակ հմտություններ ձեռք բերել, քայլարշավի ժամանակ մասնակցել հայրենագիտական դասընթացների, արձանագրել ու սեփական աչքերով տեսնել էկոլոգիական խնդիրները առընչվելով բնական միջավայրի հետ, որոնել ու գտնել  էկոլոգիական խնդիրների լուծման ուղղությունները: Աշակերտները ամբողջական պատկերացում կազմեցին տիեզերքի կառուցվածքի, օբյեկտների մասին: Ապագա զինվորներին ըստ իրենց ստացած տեսական գիտելիքների լայն հնարավորություն ընձեռվեց գործնականում օգտագործելով աստղադիտակը գտնել հյուսիսային բևեռային աստղը, որի միջոցով բաց տեղանքում պարզկա եղանակին կարելի է կողմնորոշվել: Այցը Սբ. Գևորգ և Սաղմոսավանք եկեղեցիները մեկ անգամ ևս ամրապնդեց  կապը հոգևորի և սովորողի ինքնության հետ: Բացի դրանից անչափ ուշագրավ և հետաքրիր էր եկեղեցիների ճարտարապետությունը, գեղագիտական արժեքները, որոնք այդ քարե կառույցները դարձնում են ջերմ ու խաղաղ տարածություն: Ի վերջո, ոչ միայն միասին ճամփորդեցինք, այլև ծանոթացանք Հայաստանի և Հայ առաքելական եկեղեցու պատմությանը։ Ճամփորդությունը հնարավորություն տվեց վերագտնելու և վերարժևորելու մեզ որպես անհատ, որպես քրիստոնյա։ Աշակերտները կարևորեցին հայրենի ամեն մի անկյունը, սիրել բանաստեղծական խոսքի միջոցով, զրույց – քննարկումով,երգով ու պարով: 

Ամփոփելով կարող ենք փաստել, որ արշավները լիարժեքորեն հասան իրենց նպատակներին մեր գիտելիքները գործնականորեն կիրառելու, նոր բաներ բացահայտելու հարցում, ինչպես նաև շփվեցինք միմյանց հետ դասերից դուրս՝ ավելի մտերմիկ միջավայրում, ավելի լավ ճանաչեցինք միմյանց և համայնքային փոխօգնությամբ հաղթահարեցինք բոլոր դժվարությունները: Վստահաբար կարող եմ ասել ուսումնական ճամփորդությունը արդյունավետ փորձառություն է, քանի որ չկար մեկը, որ չվայելեց արշավի գեթ մեկ ակնթարը: Դրա ապացույցն էր սովորողների մեծ ոգևորությամբ մասնակցությունը, ակտիվ հարցադրումները, ինչպես նաև հարցերին պատասխանելը:Արշավի նպատակներից էր նաև համախմբել աշակերտներին և ուսուցիչներին, բարձրացնել թիմային ոգին ու ցույց տալ դժվարությունները միասին հաղթահարելու, ընկերոջը դժվար պահին միայնակ չթողնելու կարևորությունը։ Արշավի կարևոր բաղադրիչներից մեկն էլ կրթականն էր։ Ճամփորդության ընթացքում, ուսուցիչների ներգրավմամբ, աշակերտները տեսական գիտելիքներն օգտագործեցին գործնականորեն:

Առհասարակ էքստրեմալ պայմաններում մարդիկ շփման մեջ դառնում են առավել բաց և ազատ և, որ ամենակարևորն է` ավելի շատ են սկսում միմյանց վստահել: Լինում են իրավիճակներ, որոնց շնորհիվ արշավախումբը համախմբվում և դառնում է մեկ ամուր կոլեկտիվ, իսկ ընդհանուր առմամբ արշավը հենց ինքնին յուրատեսակ իրավիճակ է, երբ ձևավորվում է միասնական ուժ և ոգի:

Հետազոտական աշխատանքի ձեռքբերումներից մեկը պետք է լինի բնապահպանական խնդիրների լուծումը: Ուսումնական ճամփորդության ընթացքում բազմաբնույթ խնդիրների և առաջադրանքների կիռարումը նպաստում է աշակերտների բազմակողմանի զարգացմանը, խթանում է սեփական նախաձեռնությամբ նման առաջադրանքներ կազմելու և ներկայացնելու ցանկությանը:

Ուսումնական ճամփորդությունները  պատասխանատու, դժվար իրականանալի, սակայն շատ արդյունավետ և կրթադաստիարակչական գործընթաց է, որի ճիշտ կազմակերպումը կերտելու է բարձր արժեքներով, կրեատիվ մտածողությամբ հայրենասերների:

Օգտագործված գրականություն

Ագջոյան Է., <<Բնապահպանական մի նախագիծ հեղինակային կրթական ցանցում>> https://dpir.mskh.am/hy/node/1789

Կարապետյան Ս., 2013, Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝  https://www.aravot.am/2013/04/18/232561/?fbclid=IwAR3klGucEdNaSBAXH_UXktteD6j_SDZvRXw0SZWvGW-y5QWo9s8pyjvVFtE

Կարապետյան Վ., 2019, <<Ճամփորդությամբ ուսուցում>>

Ղահրամանյան Թ., 2020, <<Երբ նախագիծը դառնում է շարունակական>>

Սողոմոնյան Վ., Մարտիրոսյան Ս., Ուսումնական և ճանաչողական էքսկուրսիաների ազդեցությունը սովորողների կարողունակությունների զարգացման վրա file:///C:/Users/admin/Desktop/ekskursia.pdf

Տիգրանյան Ա., 2020, <<Ես և իմ Հայրենիքը (դասընթացի ծրագիր Արևմտյան դպրոց-պարտեզի 5-1 դասարանի սովորողների համար)>>

Ս. Կարապետյան, 2013, Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝  https://www.aravot.am/2013/04/18/232561/?fbclid=IwAR3klGucEdNaSBAXH_UXktteD6j_SDZvRXw0SZWvGW-y5QWo9s8pyjvVFtE

Հեղինակ՝

Հոգեմարդու նախասահմանումով արևավոր ճանապարհորդ

Թողնել մեկնաբանություն